Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է Ժակ Շիրակի հետ հրաժեշտի արարողությունից Պուտինի մասնակցությամբ տեսանյութը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սեն-Սյուլպիս եկեղեցի, որտեղ պետությունների և կառավարությունների ղեկավարները սպասում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ հրաժեշտի արարողության մեկնարկին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ռուսաստանի ղեկավարի Փարիզ ուղևորության մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 28-ին:

Արարողությունը տեղի է ունենում Սեն-Սյուլպիս եկեղեցում:

Հրաժեշտի արարողությանը մասնակցում է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանյուել Մակրոնը:

Սեպտեմբերի 30-ը երկրում հայտարարվել է ազգային սգի օր:

Հունիսին Պուտինը հայտարարել էր, որ Շիրակին համարում է ուժեղ քաղաքական առաջնորդ: Ըստ նրա, Ֆրանսիայի նախկին նախագահը ի վիճակի էր պաշտպանել իր տեսակետը:

 

Նույն շարքից