Հասարակություն 

Թութակին բանտ են ուղարկել գողությունից հետո

Հոլանդական Ուտրեխտ քաղաքում գողի են ձերբակալել՝ իր թութակի հետ։ Բանտարկյալ թռչնի լուսանկարը հայտնվել է գերատեսչության Ինսթագրամի էջում, փոխանցում է Լենտան։

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ սեպտեմբերի 26-ին ստացել են խանութում գողության մասին ահազանգ։ Նրանց հաջողվել է տեղում ձերբակալել գողին և թութակին, որը նստած է եղել վերջինիս ուսին։

Երբ գողին տեղափոխել են մեկուսարան, իրավապահները հասկացել են, որ թռչնի համար չունեն համապատասխան վանդակ: Ձերբակալվածի հետ խորհրդակցելուց հետո նրանք թութակին թողել են խցում՝ տիրոջ մոտ:

Թռչնին ջուր և հաց են տվել:

Նույն շարքից