Հասարակություն Ռազմական 

Դավիթ Տոնոյանն այցելել է 1-ի զորամիավորման զորամասեր

analitik.am

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում։

Պաշտպանության նախարարը եղել է զորավարժարաններից մեկում, շրջել ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին էներկայացրել է պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունը։

Նույն շարքից