Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամները կձգտեն հասնել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսակցությունների հրապարակմանը: Այս մասին հայտարարել է Ամերիկյան կոնգրեսի ստորին պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:
«Այստեղ հիմնական անհրաժեշտությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն ապահովելն է, և տեսնելը՝ արդյո՞ք նախագահը խաթարում է մեր անվտանգությունն աշխարհի մյուս առաջնորդների, մասնավորապես՝ Պուտինի հետ զրույցներում»,-ասել է Շիֆը NBC հեռուստաալիքի եթերում։
Միևնույն ժամանակ սենատորի խոսքերով, եթե սղագրությունները պահվում են գաղտնի համակարգչային ծրագրում, ապա դեմոկրատները կփորձեն պարզել դրանց բովանդակությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները չեն հասնի իրենց առաջնորդների խոսակցությունների հրապարակմանը: