ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Կրեմլից հիշեցնում են, որ Ռոհանին գագաթնաժողովին մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով, ինչպես Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն:
Անդամ երկրների ղեկավարներից բացի, հանդիպմանը հրավիրված է նաև Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի նախագահ: