Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
44-ամյա Ալեքսանդր Դանիլյուկն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն էր 2019 թվականի մայիսի 28-ից:
Այն, որ Դանիլյուկը հրաժարական է ներկայացնելու, հայտնի էր դարձել դեռ սեպտեմբերի 27-ին: