Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները պատմել է, թե ինչու է բացասական վերաբերմունք դրսևորում Խորհրդային Միության նկատմամբ: Այս մասին հայտնում է Լենտան։
Լրագրողն ասել է, որ այն մարդիկ, ովքեր կանգնած էին ԽՍՀՄ-ի ակունքներում, խոստացել էին «կառուցել նոր, արդար հասարակություն», սակայն կառուցեցին «տոտալիտար պետություն, որը հիմնված էր հավատքի և վախի վրա»:
Ըստ Պոզների, պետությունը ոչ միայն չի կատարել իր խոստումները, այլ դավաճանել է այն իդեալներին, որոնց վրա հիմնվել էր․ «Դրա համար ես ոչ միայն քննադատում եմ, այլ նաև դատապարտում»,-ասել է նա:
Պոզները պատասխանել է նաև այն հարցին, որը վերաբերում է ժամանակակից Ռուսաստանի նկատմամբ իր քննադատությանը: Լրագրողն առաջարկել է ունկնդրին մտածել այն մասին, թե ինչի համար կարելի է գովաբանել Ռուսաստանը, ինչի համար կարելի է հպարտանալ, և այն, թե ինչ է տվել այս երկիրը մարդկանց իր հսկայական հարստությամբ:
Բացի այդ, Պոզները բացատրել է, թե ինչու է նա ավելի հաճախ քննադատում Ռուսաստանին և ԽՍՀՄ-ին, քան արևմտյան երկրներին․ «Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պլյուսներն ու մինուսները։ Եվ ես ընդհանրապես չեմ անդրադառնում այս թերություններին, բայց մենք ապրում ենք Ռուսաստանում, ոչ թե Հոլանդիայում, և անձամբ ինձ քիչ է հուզում, թե ինչպես են ապրում Հոլանդիայում։ Ինձ մտահոգում է, թե ինչպես են ապրում Ռուսաստանում»,-ասել է լրագրողը: