Տեսանյութեր Հասարակություն 

Աճպարարը միայն հրաշքով չի զրկվել ձեռքից նոր հնարքը փորձելու ժամանակ /տեսանյութ/

Ռուսաստանցի աճպարար Սերգեյ Վորոնցովը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել «Գուդինիի հնարքները» շոուի ժամանակ «Մահվան սեղան» հնարքը փորձարկելիս: Հատկանշական է, որ այն, ինչ տեղի է ունեցել, նկարահանվել է հենց աճպարարի կողմից: Այս մասին հայտնում է Life-ը։

«Նոր վտանգավոր հնարքը փորձելիս Սերգեյը պատահաբար դիպչել է սղոցներից մեկին և վնասել է ձեռքը»,-ասել է «Գուդինիի հնարքներ» շոուի պրոդյուսեր Անդրեյ Կուդրյավցևը՝ հավելելով, որ վնասվել են ձեռքի փափուկ հյուսվածքները և ջիլը։

Ստացած վնասվածքի պատճառով աճպարարը ստիպված է եղել հետաձգել իր շոուի պրեմիերան, որը նվիրված էր Գարի Գուդինիի 145 ամյակին։ Ինսթագրամի իր էջում դիմելով երկրպագուներին՝ Վորոնցովը ներողություն է խնդրել և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

https://www.instagram.com/p/B3CG22SA0Tb/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix&fbclid=IwAR0SoPZwJUCE4BBY3LZYC8uW8UV1UgUW7o6OVQPLInd_t2_2MjldrvPd9wA

Նույն շարքից