Րոպեներ առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան:
Ավելի վաղ Հայաստան էին ժամանել Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Մոլդովայի նախագահները:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նա Երևան կժամանի միայն վաղը՝ Հայաստանում մնալով մի քանի ժամ:
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը Հայաստան են եկել պատվավոր հյուրի կարգավիճակով, իսկ Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ-երկրի ղեկավար: