Երևանում այսօր կայացավ ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը։ Այս մասին գրառում է կատարել նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հիշեցնեմ, որ 1-ին նիստը տեղի էր ունեցել այս տարվա հունիսին Սոչիում, որի ժամանակ, որոշվեց 2-րդ նիստի նախագահությունը հանձնել Հայաստանին։
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը»: