Հասարակություն 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ժակ Շիրակի հիշատակի մատյանում գրառման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարներին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախագահին՝ Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ցավակցությունների գրքում գրառում կատարելու համար: Այս մասին Լաքոտը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում կատարելու համար»,- գրել է Լաքոտը:

Նույն շարքից