Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Անդրանիկ Շ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VD 005 համարանիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Շ-ն և ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Միշա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպպյական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։