Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Արցախի օմբուդսմենը Ստրասբուրգի խորհրդարանում
Այսօր հայկական պատվիրակության նախաձեռնությամբ աննախադեպ քննարկում տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, որին առաջին անգամ մասնակցում էր Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ Թեման՝ Եվրոպայում գորշ գոտիներն էին ու այնտեղ ապրող մարդկանց իրավունքները։ Բնականաբար, քննարկման հիմնական նյութը Արցախն էր։
Ադրբեջանցիներն իրենց մշտական պլակատները կրծքներին խփած՝ նստած էին։ Քննարկումը հարամել չկարողացան։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մուտքը ԵԽԽՎ եւ նման օրակարգով հայկական պատվիրակության նախաձեռնությունը կարեւոր քայլ էր Արցախում մարդու իրավունքների խնդիրները եվրոպական օրակարգ բերելու համար»։