Երեկ տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դստեր՝ Էմմա Սադոյանի և նրա ընտրյալի՝ Մայիսի հարսանեկան արարողությունը։ Պսակադրությունը կատարվել է Սուրբ Գայանե եկեղեցում: Խնջույքը տեղի է ունեցել Prime Hall ռեստորանային համալիրում: Հատուկ հյուրերից է եղել նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Քավորը եղել է գործարար Սամվել Ալեքսանյանը:
Ռուբեն Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ աղջկան մաղթելով ամենալավն ու բարին:


