ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է «The Wall Street» ամսագիրը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային։
Ամսագրի զրուցակցի տեղեկություններով, Պոմպեոն եղել է այն վարչական պաշտոնյաների շարքում, որոնք լսել են հեռախոսային խոսակցությունը: Բայց արդյո՞ք պետքարտուղարը մասնակցել է երկու առաջնորդների միջև տեղի ունեցած քննարկմանը, չի հայտնվում։
Նշվում է, որ ավելի վաղ Թրամփի և Զելենսկիի միջև հեռախոսազրույցին Պոմպեոյի մասնակցության մասին հայտնի չի եղել։