Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում և ցուցմունք տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործով։ Այս մասին հայտնում է Լենտան։
«Ինչու ոչ»,-ասել է Լուցենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցին և հավելելով, որ «ոչնչից չի վախենում»:
Միևնույն ժամանակ Լուցենկոն շեշտել է, որ երբևէ շփում չի ունեցել Ամերիկայի նախագահի հետ, այնուամենայնիվ, բազմիցս խոսել է նրա անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ:
Նախկին գլխավոր դատախազը հայտնել է, որ քննարկվող թեմաների թվում, ի թիվս այլ բաների, եղել է Բայդենի գործը:
Լուցենկոն հայտարարել է նաև, որ Կիևը հիմքեր չունի իր հետաքննությունն անցկացնելու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոն Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ՝ ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերության նավթագազային ընկերության գործով։
Այս գործը, նրա խոսքով, գտնվում է ԱՄՆ իրավասության ներքո։
Ավելի վաղ Լուցենկոն ասել էր, որ Բայդեն կրտսերը չի խախտում ուկրաինական օրենսդրությունը։