Սեպտեմբերի 27-28-ը Շրի Լանկայի կենտրոնում հայտնաբերվել է 7 մահացած փիղ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Mirror-ին։
Ոստիկանությունում հայտնել են, որ 4 փղերի դիերը հայտնաբերվել են սեպտեմբերի 27-ին, Սիգիրիայի մերձակայքում գտնվող անտառում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող արգելոց է, իսկ 3-ը հայտնաբերվել են անցած շաբաթ օրը։
Սպանված կենդանիների թվում եղել է հղի փիղ։
Մահացած փղերից մեկի ձագը հուսահատորեն փորձել է կյանքի կոչել մորը, որի կադրերը տարածվել են համացանցում։
Ենթադրվում է՝ փղերին սպանում են մոտակա գյուղի բնակիչները, որոնք դժգոհ են այն փաստից, որ կենդանիները ներխուժում են իրենց տարածք և տրորում մշակաբույսերը։