ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պետալումա քաղաքում ոստիկանության ծառայողները երկու ժամ շարունակ շրջել են եգիպտացորենի դաշտի լաբիրինթում, որտեղ թաքնվել է կասկածյալը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «The Press Democrat»-ին։
29-ամյա Ռայան Քենեթ Ուեսթը խախտել էր նախկին ընկերուհու հետ շփվելու դատական արգելքը, որը նրան մեղադրում էր հետապնդման մեջ:
Երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա փախուստի է դիմել և թաքնվել եգիպտացորենի դաշտի լաբիրինթում: Ոստիկանության ծառայողները բաժանվել են երկու խմբի և սկսել են հետապնդումը․ «Մենք շրջում էինք ամբողջ լաբիրինթով, բայց չէինք կարողանում գտնել նրան»,-ասել է ոստիկաններից մեկը։
Երկու ժամ անց, երբ արդեն որոշվել է դադարեցնել հետապնդումը, ոստիկաններից մեկը լաբիրնիթի մոտակայքում նկատել է տնակ, որտեղ էլ թաքնվել է Ուեսթը։
Տղամարդը ձերբակալվել է։
Վերոնշյալ եգիպտացորենի դաշտը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։
Ամենամեծ լաբիրինթը գտնվում է Կալիֆոռնիայի Դիքսոն քաղաքում։ Նրա տարածքը կազմում է 180 հազար քմ։