Այս պահին նորաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզպետարանում՝ հանդիպում պահանջելով մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նրանք պահանջում են վերանայել որոշումը և պաշտոնի վերադարձնել համայնքապետին, որին իրենք են ընտրել:
Գյուղացիները պահանջում են կատարել իրենց պահանջը: «Ամոթ մարզպետին, ամոթ մարզպետին»,-բացականչում են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն արդեն հայտարարել է, թե չի պատրաստվում վերանայել իր որոշումը:
Իսկ թե ինչպես ու ինչ որոշմամբ է մարզպետը պաշտոնից ազատել ընտրված պաշտոնյային, պարզ չէ: