Հասարակություն Բարի օր 

Երևանում վաղ առավոտից քաոս է

Մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում վաղ առավոտից քաոսային խցանումներ են: Պատճառն այսօր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի համար որոշ փողոցների փակ լինելն է: Սոցկայքի օգտատերերն արդեն ակտիվորեն բողոքում են խցանումներից՝ հրապարակելով նաև լուսանկարներԼ

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

 

Նույն շարքից