Երևանն ԱՊՀ անդամ երկրների լավագույն քաղաքների թվում է 2019 թվականին աշնանային հանգստի համար: Հայաստանի մայրաքաղաքը ցանկի երրորդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат տուրիստական գործակալությունը:
Նշենք, որ Երևանից առաջ են անցել միայն Մինսկն ու Նուր Սուլթանը: