Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել մարզպետարանի մոտ՝ պահանջելով վերադարձնել իրենց կողմից ընտրված համայնքապետին:
Իրականացվող ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Րոպեներ անց ոստիկանները պատահական քաղաքացիական մեքենայով բերման են ենթարկել մեկ այլ քաղաքացու ևս: Բերման ենթարկվածների թիվն ավելանում է։