Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ հրաժեշտի արարողությանը:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայում Պուտինի անվտանգությունն ապահովող տեղի անվտանգության աշխատակիցները խնդրում նրան համատեղ լուսանկարվել: ՌԴ նախագահը չի մերժել խնդրանքը:
Լուսանկարվելիս Պուտինի հարևանությամբ կանգնել են նաև զինված աշխատակիցները, օդանավակայանի աշխատակիցները, ինչպես նաև ֆրանսիական ավտոշարասյան մոտոցիկլիստները: