ՎԵՏՕ շարժման մասնակիցները, ովքեր այսօր ակցիա սկսեցին Մատենադարանի մոտ, այս պահին շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա, որպեսզի իրենց ուղերձը հղեն Հայաստան ժամանած ԵԱՏՄ երկրների ղեկավարներին, ինչպես նաև Սինգապուրի վարչապետին, Իրանի ու Մոլդովայի նախագահներին:
Բաղրամյան պողոտան այս պահին փակ է, հետևաբար ոստիկանները թույլ չեն տալիս շարժման մասնակիցներին շարժվել դեպի պողոտա:
Այս պահին շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը բանակցում է ոստիկանների հետ: Նա հատուկ շեշտեց, որ ընդգծված հարգանք ունեն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Քանի որ Ոստիկանությունն արգելեց շարժման մասնակիցներին քայլել նաև այլ փողոցներով, որոնք այս պահին հավաքների համար փակ են, ակցիա անողները որոշեցին իրենց նպատակակետին ամենամոտ հատվածից իրենց կոչը հղել Հայաստան ժամանած ղեկավարներին: