Քաղաքական 

Շարքային սորոսի վաստակը փողի դիմաց պատրաստ է փոխել իր անունը, հայրանունը, ազգությունը․ Մալյան

Շարքային սորոսի վաստակը մի մարդ է, ով իր կյանքում չունի որևէ արժեք ու սկզբունք։ Սորոսականն Աստծուն չի հավատում, ընդհանրապես որևէ բանի չի հավատում, բացի ԱՄՆ դոլարներից։ Դոլարի դիմաց սորոսի վաստակը պատրաստ է հերքել Աստծու գոյությունը, սակայն երբեք կասկածի տակ չի առնի իր տիրոջ՝ Ջորջ Սորոսի որևէ միտք։ Սա մարդիկ են, ովքեր փողի դիմաց պատրաստ են փոխել իրենց անունը, հայրանունը, ազգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը։

Մալյանի խոսքերով, սորոսականները փորձում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը հարմարեցնել իրենց օտարերկրյա տիրոջ քմահաճույքներին․ «Աշխարհում չկա որևէ երկիր, որը սորոսականների ազդեցության տակ գտնվելով ներքաշված չլինի պատերազմի, տարածքների կորստի, ահաբեկչության, քաղաքացիական բախումների և արյան մեջ։ Այդպիսին է Սորոսը, մարդ ով իր ամբողջ կապիտալը կուտակել է ճգնաժամերի, արյան, ստի միջոցով»։

Ըստ Մալյանի սորոսականների օրակարգը Հայաստանում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարն է․ «Տարիներ շարունակ իրականացվել է հետևողական աշխատանք՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու նպատակով։ Ջորջ Սորոսի Բաց հասարակության գաղափարը կատեգորիկ մերժում է բանակի անհրաժեշտությունը, իսկ միլիարդատիրոջ հայաստանյան վարձկաններն իրենց առջև նետած մի քանի դոլարի դիմաց լծվել են ՀՀ բանակը դեմոլիզացնելուն։ «Այն ինչ կատարվում է բանակում վատ է» կարգախոսը փողի դիմաց ներարկվում է ամենուրեք։ Այն ինչ իմ օրինակով կարող եմ ասել, որ կյանքիս ամենավառ ու ուրախ օրերը բանակում են եղել»։

Նույն շարքից