ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Բաղրամյան 26-ում է, որտեղ Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Պուտինը Հայաստան ժամանեց վերջինը, Երևանում մնալու է մի քանի ժամ՝ մասնակցելով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ: