Քաղաքական Միջազգային 

Մոսկվան և Մինսկը չեն քննարկում Բելառուսում ռուսական ռազմաբազայի ստեղծման մասին հարցը

Այս փուլում Մոսկվան և Մինսկը չեն քննարկում Բելառուսում ռուսական ռազմաբազայի ստեղծման մասին հարցը, կան պարտավորություններ, որոնք փոխհատուցում են դրա բացակայությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը կարծիք էր հայտնել, որ հանրապետության տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու հարցում չկա որևէ գործնական, քաղաքական և ռազմական նշանակություն։ Նա նշել էր, որ Մինսկի որոշումը թելադրված է ազգային շահերով, այն չի ընդունվել արտաքին ճնշման տակ։

Իր հերթին, Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը կարծում է, որ ռազմաբազան կարող է դառնալ «անվտանգության անձրևանոց» հանրապետության համար:

Սեպտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի կողմից Ռուսաստանի ռազմակայանից հրաժարվելը համարել էր «տհաճ դրվագ»:

Նույն շարքից