Հայաստան 

Տարոն Մարգարյանը չի խուսափում բյուջեի քննարկումներից, նա շատ լուրջ վերաբերմունք ունի ԱԺ-ի հանդեպ. Կամո Արեյան

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի խուսափում պետական բյուջեի խորհրդարանական քննարկումներին մասնակցելուց. այս մասին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Տարոն Մարգարյանը երեք տարի շարունակ հենց այս օրերին կամ զբաղվածության, կամ երկրում չլինելու պատճառաբանությամբ բացակայում է պետական բյուջեի նախագծի քննարկումներից, ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

 
«Տարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային ժողով չգալու: Նա հարգանքով, օրենքի սահմանված կարգով, շատ լուրջ վերաբերմունք ունի Ազգային ժողովի հանդեպ, և չկա պարտադրանք, որ ինքն անձամբ պարտադիր պետք է մասնակցի»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետն այս պահին Հորդանանում է և Ամանի հետ պատրաստվում է համաձայնագիր ստորագրել:

 
Դիտարկմանը, թե այստեղ քննարկվում է երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը, Կամո Արեյանը նշեց. «Տարոն Մարգարյանը ինձնից ու ձեզնից էլ շատ լավ գիտակցում է բյուջեի կարևորությունը: Նա շատ լավ տիրապետում է ֆինանսավորման բոլոր ծրագրերին, տողին, այս պահին պաշտոնական գործուղման մեջ է, դրա համար իր փոխարեն ես եմ, որևէ արտառոց բան չկա»:

Նույն շարքից