Տեսանյութեր Հասարակություն 

Թայվանում կամրջի փլուզման տեսանյութը հայտնվել Է համացանցում

 

 

Թայվանական Իլան նահանգում կամուրջը փլվել է գետի մեջ այն բանից հետո, երբ դրա վրայով անցել է նավթով լցված բեռնատարը: Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել «Focus Taiwan»-ի կողմից:

Նշվում է, որ տրանսպորտային միջոցն ընկել է փլուզված կամրջի հետ միասին և բռնկվել: Փլուզված կամրջի տակ գտնվել են մի քանի ձկնորսական նավեր և մարդիկ մնացել են փլատակների տակ։ Նրանց փրկությամբ զբաղվում է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները և զինվորականները:

Ըստ տեղական իշխանությունների, դեռևս չի հայտնվում վթարի հետևանքով զոհվածների մասին: Հաղորդվում է միայն, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, ևս վեցը մնացել փլատակների տակ:

Փլուզման պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, վերջերս տեղի ունեցած թայֆունը կարող էր թուլացնել 1999 թվականին կառուցված կամուրջը:

 

 

 

Նույն շարքից