Կալինինգրադում ոստիկանությունը ձերբակալել է բնակարանային գողության մեջ կասկածվողի, որը հանցագործության վայրում մոռացել է իր անձնագիրը: Այս մասին հաղորդվում է ՆԳՆ մարզային վարչության կայքում:
Երիտասարդը, գողության նպատակով մտել է բնակարանը, որի սեփականատերը մեկնել է արտասահման: 20-ամյա գողը բնակարանից հափշտակել է էլեկտրական գործիքներ և ոսկե շղթա:
Իրավապահներին տեղեկացրել է հարևանուհին։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կոշիկների և մատնահետքեր, ինչպես նաև կասկածյալի անձնագիրը: Նրան անմիջապես բերման են ենթարկել:
Դրանից հետո պարզվել է, որ տղամարդուն հաջողվել է վաճառել գողացված իրերը, իսկ գումարը ծախսել: Հարուցվել է քրեական գործ՝ գողության մասին հոդվածով: Կասկածյալին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի: