Կոտայքի մարզպետ, բնապահապանության նախկին նախարար Արամ Հարությունյանը , լրագրողների հետ զրույցում խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Լոնդոնում բնակարան է ձեռք բերել, հայտարարեց. «Բացարձակ լկտի սուտ է, լկտիություն է»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ցանկանում է Տարածքային կառավարման նախարար նշանակվել, ասաց. «Իրականությանը չի համապատասխանում»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: