Մոսկվայում «Lamborghini»-ի վարորդը, որը չի զիջել շտապօգնություն ավտոմեքենային՝ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ կայքէջին։
Ոստիկանները հայտնաբերել են տեսանյութերը, որում «Lamborghini»-ի վարորդը չի զիջում շտապօգնության ավտոմեքենային։ Վարչությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Վոլոկալամսկի փողոցում։ Տղամարդու դեմ հարուցվել է վարչական գործ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Նշվում է, որ 2019 թվականի օգոստոսի 6-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը խստացնում է պատիժը բժիշկների աշխատանքին միջամտելու համար, այդ թվում՝ շտապօգնության ավտոմեքենաներին չզիջելու համար: Համապատասխան փոփոխությունները կատարվել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում:
Փոփոխությունների համաձայն՝ վարորդին սպառնում է 3000-5000 ռուբլի տուգանք, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկելը 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով: