Հասարակություն 

Երկու տարեկան երեխան այրել է տատիկի առանձնատունը

Չուվաշ գյուղում երեխան այրել է տատիկին պատկանող առանձնատունը: Երկու տարեկան տղան այրել է վառարանի մոտ գտնվող իրերը, որի արդյունքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետական ​​վարչության կայքէջին:

Հրդեհը բռնկվել է կեսօրին, և տան տերերը փորձել են սեփական ուժերով մարել կրակը, սակայն դա նրանց չի հաջողվել։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել փրկարարները, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են չորս մարտական հաշվարկ: Հրդեհի արդյունքում այրվել է փայտե տունը, վնասվել տեղում գտնվող տեխնիկական կառույցները:

Բնակիչների շրջանում զոհեր չկան:

Նույն շարքից