Հասարակություն 

Կիև է ժամանել Տոմ Կրուզը․ Ինչ են քննարկել Զելենսկին և հայտնի դերասանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով Կիև է ժամանել ամերիկացի հայտնի դերասան Տոմ Կրուզը։ Հանդիպման ժամանակ Զելենսկին պատմել է Կրուզին կինոյում սեփական փորձի և Ուկրաինայում ֆիլմ նկարահանելու առավելության մասին։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Հանդիպման ընթացքում Տոմ Կրուզը տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին, որ հետաքրքրված է ուկրաինական վայրերով՝ իր նոր կինոնախագծերից մեկի նկարահանումների համար»,-հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, Զելենսկին դերասանին տեղեկացրել է նոր օրենքի մասին, ըստ որի՝ արտասահմանյան արտադրողները կարող են հույս դնել փոխհատուցման վրա, եթե ֆիլմեր նկարահանեն Ուկրաինայում։

Նույն շարքից