Հայաստան 

Կարևոր միջոցառում կար. փոխմարզպետը պարզաբանեց, թե ինչու Սուրիկ Խաչատրյանը չի ներկայացել բյուջեի նախագծի քննարկմանը

analitik.am

Մենք նախօրոք քննարկել ենք գործընթացը, պարզաբանումներից հետո տեսել ենք, որ հարց չի մնացել, որ մենք չկարողանանք ներկայացնել: Եվ հետո մարզի համար կա կարևոր միջոցառում, կազմակերպվել է հանդիպում, դա է պատճառը. ի պատասխան ԱԺ–ում հնչած հարցադրման, թե ի՞նչն է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ չի ներկայացել 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը, պարզաբանեց նրան փոխարինելու եկած Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը։ 

 

Նիստը վարող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ արձագանքեց. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ առաջին դեմքերը պետք է ներկայացնեն: Ի՞նչ է նշանակում, թե դուք էլ կարող եք, շատերը կարող են, հետո՞: Եթե զբաղվածություն կա, այլ բան է, բայց որ կարող ենք ներկայացնել՝ այլ բան»:

Նույն շարքից