Հասարակություն 

Հոնկոնգի ոստիկանությունն առաջին անգամ հրազենային զենք է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցներից մեկը ոստիկանության հետ բախման ժամանակ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Տուժածը քոլեջի ուսանող է, նա ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ բախման արդյունքում առնվազն 30 բերման ենթարկված կա:

Ավելի վաղ ոստիկանությունը երբեք հրազենային զենք չէր կիրառել ցուցարարների դեմ, սա առաջին դեպքն է:

Նույն շարքից