Սեպտեմբերի 18-ին վարչապետ Փաշինյանի առաջարկով ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվեց Ոստիկանապետի պաշտոնից:
Նույն օրն Օսիպյանը, ում աշխատանքից վարչապետ Փաշինյանը դժգոհ է եղել, նույն վարչապետի կողմից նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:
Մի քանի ժամ անց Փաշինյանը մեկ այլ որոշում է ստորագրեց` չվճարվող արձակուրդ տրամադրելով իր նորաթուխ գլխավոր խորհրդականին:
Նախկին ոստիկանապետը չվճարվող արձակուրդում կլինի մինչև հոկտեմբերի 2-ը՝ վաղը: