Թասնիմը հայտնում է, որ Իրանում ավարտվել է լրտեսության մեջ մեղադրվող 4 քաղաքացու նկատմամբ դատական գործընթացը: Նրանցից մեկը դատապարտվել է մահապատժի:
Լրտեսության մեջ մեղադրվողներից 3-ն Իրանի քաղաքացիներ են, իսկ մահապատժի դատապարտված 4-րդ քաղաքացու քաղաքացիության մասին լռում են:
Հայտնի է, որ մահապատժի դատապարտված քաղաքացին մեղադրվում է լայնամասշտաբ լրտեսական գործունեություն ծավալելու և ԿՀՎ-ի հետ համագործակցելու մեջ:
Վերջինիս պաշտպանական թիմը բողոքարկել է դատավճիռը: