Հասարակություն 

Երկրի պատմության մեջ առաջին անգամ․ Գեներալ կանայք ղեկավարել են Պեկինում անցկացվող զորահանդեսը

Երկրի պատմության մեջ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի երկու կին գեներալներ ղեկավարել են զորահանդեսը, որն անցկացվել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Պեկինում՝ ՉԺՀ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օդային ուժերի գեներալ-մայոր, բարձրաստիճան օդաչու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմության մեջ առաջին կին, օդուժի ստորաբաժանման հրամանատար Չեն Սյաոցզյանը և գեներալ-մայոր Թան Բինը ղեկավարել են զորահանդեսում մասնակցող տարբեր մասնաճյուղերի և ոստիկանության 352 կին զինծառայողների։

«Չինական բանակում կան բազում կին զինծառայողներ, զինված ուժերի տարբեր մասնաճյուղերում, տարբեր պաշտոններում, շատերի համար նրանք օրինակ են։ Զորահանդեսին մասնակցող բոլոր կանայք այսօր ցույց են տալիս չինացի կին զինծառայողների ուժն ու տաղանդը: Անձամբ ինձ համար շքերթին մասնակցելն ամենաբարձր պատիվն է և սուրբ առաքելությունը։ Ես բոլոր ջանքերը գործադրել եմ այն ​​հաջողությամբ ավարտելու համար»,-ասել է կին զինծառայողներից մեկը:

Պատասխանելով հարցին արդյո՞ք կանայք մարզման ընթացքում ցուցաբերում են ինչ-որ թուլություններ, նա նշել է, որ դեպքեր չեն եղել, երբ ինչ-որ մեկը հիվանդացել է կամ լաց եղել․ «Երբեմն որոշ աղջիկներ նյարդայնանում են, երբ չեն կարողանում կատարել որևէ շարժում, բայց հետո նրանք ինքնուրույն մարզվում են և կատարելագործում են տեխնիկան։ Դրանից հետո տրամադրությունը կրկին բարձրանում է»:

Նույն շարքից