Հասարակություն 

Պուտինը պահանջել է վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել

Հոկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի հերթական հանդիպումը՝ առողջապահության արդիականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Մասնավորապես, կքննարկվեն բուժաշխատողների աշխատավարձերը, տարածաշրջանային առողջապահական ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները և ծավալները:

Պետության ղեկավարը նախորդ հանդիպումն անցկացրել է օգոստոսի 20-ին: Այդ ժամանակ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել էր բժիշկների ու բժշկական անձնակազմի պակասի, և չորս մարզերում բժիշկների ցածր աշխատավարձի մասին։

Պետության ղեկավարը պահանջել է վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել առողջապահության առաջնային խնդիրների ուղղությամբ:

Նույն շարքից