Հասարակություն 

Ջասթին Բիբերը կրկին ամուսնացել է /Լուսանկար/

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը և մոդել Հեյլի Բոլդուինը կրկին ամուսնացել են: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով People-ին:

Նշվում է, որ հարսանեկան արարողությունը կազմակերպվել է «Montage Palmetto Bluff»-ում, որը գտնվում է Հարավային Կարոլինայում: Միջոցառմանը մասնակցել են 154 մարդ, այդ թվում՝ մոդելներ Ջոան Սմոլսը, Քենդալ Ջենները, Կամիլա Մորոնեն և երգչի մենեջեր Սկուտեր Բրաունը: Համացանցում հրապարակված նկարներում երևում են նաև ռեփեր Ջեյդեն Սմիթը և հարսնացուի քույրը՝ Ալայա Բոլդուինը:

https://www.instagram.com/p/B3EfGVGHiBA/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix

Արարողության ընթացքում զույգերը կրկնել են մեկ տարի առաջ արված իրենց հարսանեկան երդումը: Ինչպես բացատրել է հրատարակության աղբյուրը, հարսանեկան արարողությունը կազմակերպել է Բիբերի կինը. «Ջասթինը թույլ է տվել նախաձեռնությունն իր վրա վերցնել: Նա կատակում է, որ ավելի հաճելի է ապրել, երբ Հեյլին ամեն ինչ ղեկավարում է»:

Նույն շարքից