ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլով։
Ինչպես նախատեսվել էր ծրագրով՝ հանրակրթական դպրոցներում անցկացվել էր էպոսասացության հանրապետական մրցույթի նախնական և մարզային փուլերը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզից ընտրվել են 3-4 աշակերտ` եզրափակիչ փուլին մասնակցելու համար: