Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ.hayeli.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է: ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն, տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  Վլադիմիր Պուտինի հետ:

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ քիչ առաջ, տեղի ունեցած ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են  նախագահ Վ.Պուտինն ու  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը: Նրանք զրուցել են, թեյ խմել:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել   ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց:

Նույն շարքից