Հայաստան 

Doing Business 2105–ում ՀՀ դիրքի բարելավումը կապված է նաև էլեկտրոնային վճարումների գործարկման և տարածման հետ. վարչապետ

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business 2105 վարկանիշային աղյուսակին, որով Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը՝ 49-րդ կետից բարձրանալով մինչև 45-րդ կետ: 

«Այս համաթվի մեկ բաղադրիչի գծով՝ հարկերի վճարման բաղադրիչով, մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղը, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը: Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկել միջոցառումներ դրանք բարելավելու, այլ՝ հանրությանը դա ներկայացնելու»,-ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ հարկ է նաև հանրությանը ներկայացնել ոչ միայն գործարար միջավայրի պայմանները, այլև արտադրողին:

 

«Օրինակ՝ կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ: Մենք ունենք շատ որակյալ արտադրողներ և հարկ է նրանց հնարավորինս աջակցել»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից