Հայաստան Քաղաքական 

Քննարկել են Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարևոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։

Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, և հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից