ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսում դեմոկրատների կողմից նախաձեռնած իր իմփիչմենտի գործընթացը հեղաշրջում է:
«Ամեն օր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ տեղի ունեցողն իմփիչմենտ չէ, այն պետական հեղաշրջում է»,-գրել է Թրամփն իր էջում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեղաշրջմամբ փորձ է արվում ամերիկացիներից խլել ժողովրդի իշխանությունը, նրանց ազատության խոսք, զենք, կրոն, բանակ, սահմանին պատ, ԱՄՆ քաղաքացիություն ունենալու իրավունքը: