Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտարարել է, որ շատ է հպարտանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցով:
«Ես հպարտ եմ այդ հարցազրույցով, որը տևում է 4 ժամ: Մարդիկ նայել են այն ու անտարբեր չեն մնացել»,-ասել է ռեժիսորը Welt գերմանական պարբերականի հետ զրույցում:
Հայտնի ռեժիսորի խոսքերով, ամերիկացիները կարող են «հիմար» լինել այլ երկրների հետ հարաբերություններում, սակայն Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմարությունը մահացու է:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե ռուսական իշխանությունները միջամտել են ամերիկյան ընտրություններին, Սթոունը նշել է, որ չի հավատում դրան, իսկ այդ խոսակցությունները համարում է անհեթեթություն: