Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչ-որ բան գրում թղթի վրա, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ուշադիր լսում են նրան:
Ռուսական լրատվամիջոցներից մեկն իր տելեգրամի էջում տեղի ունեցածը բնութագրել է հետևյալ կերպ՝ «Ռուսաստանն ու Հայաստանը կարծես թե պլան ունեն: Պուտինը գծում է»:
Ավելի ուշ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սելֆի ԵԱՏՄ առաջնորդների, Իրանի և Մոլդովայի նախագահների հետ: Լուսանկարում բացակայում է միայն Լուկաշենկոն:
У России и Армении, кажется, есть план. Чертит Путин pic.twitter.com/Qn9J5tDzyS
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) October 1, 2019