Երկարատև հիվանդությունից հետո 84 տարեկան հասակում մահացել է վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:

Կանչելին երաժշտություն է գրել մի շարք թատերական ներկայացումների ու ֆիլմերի համար: Առավել հայտնի է նրա աշխատանքը «Միմինո» և » Կին-ձա-ձա» ֆիլմերում:
Հավելենք, որ կոմպոզիտորը բուժման կուրս էր անցնում Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: