Հասարակություն 

Թողարկվել է նոր հուշադրամ. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

«Կովկասյան ընձառյուծի տարի»

Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:

Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 925
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 700 հատ

Էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Նույն շարքից